Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը իր կայքի և ենթակառուցվածների մշակման և սպասարկման բաց մրցույթ է հայտարարել
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) իր կայքի և ենթակառուցվածների մշակման և սպասարկման բաց մրցույթ է հայտարարել։ Մրցույթի մասին հրապարակում է արված Հիմնադրամի կայքում, որտեղ նաև տեղադրված է առաջադրանքի տեխնիկական նկարագիրը և Հիմնադրամի գնումների ընթացակարգը։
Սույն մրցույթի արդյունքում ընտրված մասնակցի հետ սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հիմնադրամի վեբ կայքի մշակման և սպասարկման պայմանագիր։
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ-ում և որևէ այլ երկրում գրանցված կազմակերպությունները:
Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ ներկայացրել է լավագույն պայմանները (գին, փորձ, ժամկետ և տեխնիկական առաջարկ)։
Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն և ռուսերեն։
Մրցութային առաջարկություններն (այսուհետ նաև՝ «մրցութային հայտ») անհրաժեշտ է ներկայացնել հրապարակային մրցույթի մասին հրապարակային ծանուցման 4-րդ մասի 4.2 կետում նշված հասցեով մինչև 2023թ․ ապրիլի 18-ը ժամը 18:00-ն։
Մրցութային հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են՝
փաստաթղթային եղանակով և/կամ
էլեկտրոնային կրիչի միջոցով
Մրցութային հայտերի ներկայացման կարգը սահմանվում է հրավերի 4-րդ մասով։
Մրցութային հայտերով ներկայացված առաջարկների քննարկումը և մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2023թ. մայիսի 3-ին՝ ժամը 16:00-ին՝ ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, 317 գրասենյակ հասցեում, որին կարող են մասնակցել մրցույթի մասնակիցները։
Հիմնադրամի և հաղթող կազմակերպության միջև պայմանագիրը ստորագրվում է մրցույթի ամփոփումից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում։