Բաժիններ՝

Լարսը փակ է բեռնատարների համար

Ռազմավիրական ճանապարհի՝ Վլադիկավկազից դեպի Վրաստան տանող հատվածը բեռնատար մեքենաների երթևեկության համար փակել են վատ եղանակի պատճառով։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի մարտի 2-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 01:10-ից արգելվում է ծանր բեռնատարների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ», – ասված է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության վարչության Telegram-ալիքում:

Հաղորդագրությունում նշվում է, որ բեռնատարների համար երթևեկությունը կբացվի միայն հատուկ կարգադրությամբ: Ռազմավիրական ճանապարհը տանում Է Վլադիկավկազից Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Անդրկովկասի հետ։ Ռուսաստանի հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակում են վատ եղանակի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս