
Հրդեհների պատճառով Արգենտինայի կեսը զրկվել է էլեկտրական հոսանքից

Արգենտինայի կեսից ավելին մնացել է առանց էլեկտրականության այն բանից հետո, երբ հրդեհների պատճառով վնասվել են երկրի էլեկտրական ցանցերը: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Հոսանքազրկումներ են եղել մայրաքաղաք Բուենnս Այրեսում, մի շարք խոշոր քաղաքներում, ինչպես նաև բազմաթիվ գյուղական բնակավայրերում:
Հաղորդվում է, որ հրդեհը սկսվել է բաց դաշտերում՝ այրելով մերձափնյա հատվածի էլեկտրագծերը, ինչպես նաև խափանելով ատոմակայանի աշխատանքը:
Այժմ Արգենտինայում ամառային ամիսներ են, ջերմաստիճանը հասնում է ըստ Ցելսիուսի 35 աստիճանի:
Որոշ շրջաններում հետաձգվել են դասերը, փակվել են ձեռնարկությունները:
Արգենտինայի էներգետիկայի նախարարությունը վստահեցրել է, որ շուտով էլեկտրամատակարարումը կվերականգնվի: