Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզում այս տարվա փետրվարին գրանցվել է 94 ծնունդ

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի փետրվարին գրանցվել է 94 ծնունդ՝ 49 տղա, 45 աղջիկ։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 40 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 23 երեխա՝ Սեւանի, 20 երեխա՝ Վարդենիսի, 10 երեխա՝ Գավառի բժշկական կենտրոններում, 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

2022 թվականի փետրվարին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել էր 79 ծնունդ՝ 44 տղա, 34 աղջիկ, ինչը փաստում է, որ այս տարվա ծնունդներն ավելացել են 15-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031