
Արտաշես Ներսիսյանը մեծ սպասելիքներ ունի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը մեծ սպասելիքներ ունի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից:
«Այս տարվա երրորդ ուսումնամարզական հավաքն ենք անցկացնում, որով պատրաստվում ենք աշխարհի պատանիների առաջնությանը և Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Պատանիները մարտի վերջին Ալբանիայում կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Կունենանք 3 մասնակից: Եվս երկու ուսումնամարզական հավաք կունենանք մինչև Եվրոպայի առաջնությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մասնագետը:
Ներսիսյանի խոսքով` հավաքն ընթանում է ըստ պլանավորածի և լուրջ վնասվածքներ չկան: «Քանի որ Եվրոպայի առաջնությունը մեր հայրենիքում է, այստեղ կա և պատասխանատվությունը, և օգնություն հայրենիքին: Մեր պատասխանատու մոտեցումը մնում է նույնը, իսկ ինչ վերաբերում է մեր ժողովրդին, ապա նրանց աջակցությունը մեզ համար կարևոր կլինի»,-ասաց Ներսիսյանը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` ապրիլի 15-23-ը: