Բաժիններ՝

Գազարով և քունջութով աղցան

Բաղադրիչներ

Գազար – 300 գ

քաղցր կարմիր պղպեղ – 1 հատ

քունջութ – 2 ճ/գ

համեմ – 1 փունջ

կանաչ սոխ – 3-4 հատ

գետնանուշ – 100 գ

թարմ աղացած սև պղպեղ

աղ

սխտոր – 2 պճեղ

ձիթայուղ – 2 ճ/գ

սոյայի սոուս – 2 ճ/գ

լայմի հյութ – 2 ճ/գ

Շագանակագույն շաքարավազ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

Գազարը քերել կամ կտրատել շատ բարակ շերտերով։ Քաղցր պղպեղը կտրատել խորանարդաձև։

Մանրացրեք սխտորն ավելացրեք ձիթայուղը, սոյայի սոուսը, լայմի հյութը, շագանակագույն շաքարավազը և խառնեք։

Համեմի տերևներն ու կանաչ սոխը մանր կտրատել։

Աղցանի ամանի մեջ խառնել գազարը, քաղցր պղպեղը, կանաչ սոխը, համեմը, գետնանուշը, քունջութը և համեմել աղով և սև պղպեղով։

Սոուսը լցնել աղցանի վրա և խառնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս