
Հորթի մսով այս համեղ ճաշատեսակը կզարմացնի շատերին

Բաղադրությունը
1 կգ տավարի շոգեխաշած միս
2 ճ/գ ալյուր
2 գազար
3 կարտոֆիլ
1 պճեղ սխտոր
1 սոխ
1 դափնու տերև
ցիտրոն
1 ճ/գ տոմատի մածուկ
եփած մսի արգանակը՝ 2 լ
2 ճաշի գդալ կարմիր գինի՝ ըստ ցանկության
կես բաժակ սառեցված կանաչ ոլոռ
աղ, սև և կարմիր պղպեղ, կարի՝ ըստ ցանկության։
Պատրաստման եղանակը
Մեծ կաթսայի մեջ բուսական յուղ լցնել, ավելացնել շոգեխարշած միսը՝ աղով, տապակել և ավելացնել 2 ճ/գ ալյուրը։ Միսը կարմրելուց հետո այն հանել կաթսայից։
Նույն բուսայուղի մեջ տապակել սոխը, սխտորը և կտրատած գազառը։
Այնուհետև ավելացրեք գինին (եթե ցանկանում եք), ապա տոմատի մածուկը, դափնու տերև։ Մի փոքր եփվելուց հետո ավելացրեք աղը և մյուս համեմունքները։
Մի փոքր եփվելուց հետո, որպեսզի համերը միախառնվեն, ավելացրեք տավարի միսն ու արգանակը և միջին ջերմության վրա եփեք 2 ժամ։
Եփվելուց հետո արդեն պետք է ավելացնել սառեցված կանաչ ոլոռը և շարունակել եփել ևս 20 րոպե։