Չկմերուլի
Բաղադրիչներ
Հավ կամ ճուտ (1,5 կգ) – 1 հատ
սխտոր – 1 պճեղ
կաթ – 250 մլ
սերուցքային կարագ – 50 գր
խմելի սունելի
կարմիր պղպեղ
համեմ
վրացական համեմունքներ՝ ըստ ցանկության
աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավը բացել մեջտեղից և թակել, ավելացնել համեմունքները, թողնել կես ժամ։
Թավայի մեջ տաքացնել բուսայուղը և հավը տապակել՝ փակ վիճակում։
Վերցնել կրակի վրայից, սառչելուց հետո այն կտրատեք։
Թանձրուկի պատրաստման համար անհրաժեշտ է թավայի մեջ հալեցնել սերուցքային կարագը և տապակել ճզմած սխտորը, ավելացնել աղը և կաթը։ Եռման աստիճանի հասնելոըց հետո կրակը ցածրացնել և թողնել ևս մի քանի րոպե եփվի՝ մինչև թանձր զանգված ստացվի։
Հավը լցնել ջեռոցի խորը տապակի մեջ և վրան ավելացնել թանձրուկը։
15 րոպե դնել 200 աստիճան տաքացրած ջեռոցը։