Անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքի հարկի արտոնություններ կտրամադրվի 1739 հոգու
Անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքի հարկի արտոնություններ կսահմանվեն և համայնքի բյուջեից վճարում կկատարեն արցախյան և Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ ստացված վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներին, առաջին, երկրորդ խմբի զինհաշմանդամներին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության ժամանակ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած անձանց ընտանիքներին։
Նրանք կազատվեն 2021, 2022թթ․հարկային պարտավորություններից։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ հայտնեց Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը՝ ներկայացնելով նախագիծը։
Արտոնություն տրվելու է 1739 քաղաքացու, որոնցից 532-ը առաջին, երկրորդ խմբի զինհաշմանդամ է, 6-ը՝ գերեվարված, անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքի անդամ, 1202-ը՝ զոհվածների ընտանիքների անդամներ։