Թաթարստանի բնակչուհին հրդեհել է «Սբերբանկ»-ի մասնաճյուղը
Թաթարստանում ոստիկանները ստուգում են անցկացնում Ազնակաևոյի բանկերից մեկի գրասենյակի հրկիզման փաստով, կասկածյալը ձերբակալվել է, «ՌԻԱ Նովոստի»-ին» հայտնել են հանրապետության ՆԳՆ-ից:
Սոցցանցերում հրապարակված տեսանյութում կինը «Սբերբանկ»-ի բանկոմատներով սենյակում սրվակներից ինչ-որ հեղուկ է լցնում, այնուհետև հրդեհում է տարածքը և փախչում։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին «Սբերբանկ»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ բաժանմունքը միջադեպի ժամանակ չի աշխատել:
«Միջադեպը հաստատում ենք։ Հրդեհը վերացվել է, տուժածներ չկան, դեպքի պահին բաժանմունքը չի աշխատել: Մասնաճյուղն ըստ ժամանակացույցի աշխատանքը կշարունակի փետրվարի 13-ից: Ցանկանում էինք նշել, որ նման հանցագործությունների համար, կախված չարագործի գործողությունների որակավորումից, դատարանը կարող է մինչև 15 տարվա ազատազրկում նշանակել«, – գործակալությանը հայտնել են բանկում։