Փաշինյանն աճուրդի է հանել Հայաստանի տարածքը
Փաշինյանը հրապարակային սակարկության է հանել ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի սահմանադրական տարածքը։ Նա տարածքի վաճառական է՝ պետք լինի՝ Արցախը կզիջի, անկլավներ կտա, կհամաձայնի Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցմանը, այս ամենի մասին նա բազմիցս խոսել է, միայն թե հանկարծ որևէ բան չսպառնա իր իշխանությանը։
Նախապատերազմյան շրջանում Փաշինյանը շատ էր սիրում բանաստեղծություններ արտասանել հայրենիքի մասին։ Պոեզիայի իմացության համար նրան միգուցե արժեր բարձր գնահատել, եթե նա ապրեր և աշխատեր այն պատգամներով, որոնք հնչեցնում էր նախընտրական բեմերից։ Սակայն արեց ճիշտ հակառակը՝ որքան ասմունքեց հայրենիքի մասին, այնքան նրա սահմանները փոքրացան, որդիները զոհվեցին, դուստրերը դժբախտացան, ընտանիքներն արտագաղթեցին։
Ցավալի նախախնամությամբ՝ ինչքան Փաշինյան ընտանիքն ու նրա շրջապատը խոսել են լուսավոր ապագայի ու հայրենիքի հզորացման մասին, այնքան ավելի ծանր ու կորստաբեր օրեր են եկել։ Ճիշտ է, երբեմն էլ չեն թաքցրել սեփական նպատակները, երբ դեռևս մինչև պատերազմը մեր երկրի դռները բացում էին թշնամու առաջ։
Մանրամասները՝ տեսանյութում