Բաժիններ՝

Սնկով և քաղցր պղպեղով գուլյաշ

Բաղադրիչներ

Տավարի միս ՝փափուկ – 1 կգ

Շամպինյոն – 300 գրամ

Բուլղարական պղպեղ – 2 հատ

Սոխ – 1 հատ

Սերուցքային կարագ – 50 գրամ

Աղացած կարմիր պղպեղ – 1 ճ/գ

Աղ, աղացած սև պղպեղ, հատիկավոր սև պղպեղ, կարմիր, կծու պղպեղ և դափնետերև՝ ըստ ցանկության

Կանաչի՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Տավարի միսը կտրատել փոքր կտորների, սոխը՝ կիսալուսնաձև: Կարագի կեսը կաթսայի մեջ տաքացնել և միսը տապակել՝ մինչը կարմրելը։

Ավելացնել սոխը և կարմիր պղպեղը՝ թողնել մի փոքր տապակվեն

Այնուհետև ավելացնել 2.5 բաժակ ջուր, թողնել մոտ մեկ ժամ եփվի միջին կրակի վրա՝ կափարիչը կիսաբաց։

Պղպեղները կտրատել երկարությամբ, սունկը բարակ շերտերով։

Մնացած կարագի մեջ տապակել սունկը, այնուհետ ավելացնել պղպեղները և ևս 4 րոպե տապակել։

Տապակված սունկը և պղպեղը ավելացնել մսով կաթսայի մեջ, համեմել և շարունակել եփել փակ կափարիչով մոտ 40 րոպե։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս