Արևմուտքը սկսում է «ոլորել Վրաստանի ձեռքերը». Կարասին

Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ, ՌԴ արտաքին գործերի (ԱԳ) նախկին փոխնախարար Գրիգորի Կարասինն իր Telegram-յան ալիքում Վրաստանի վերաբերյալ հերթական հայտարարությունն է արել: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ Կարասինի՝ Արևմուտքը սկսում է «ոլորել Վրաստանի ձեռքերը» Ռուսաստանի հետ «խաղաղ հարաբերությունների» պատճառով։

«Սրանք են խաղի նոր կանոնները միջազգային հարաբերություններում՝ անկախ պատմությունից, աշխարհագրությունից կամ պետական ​​նախասիրություններից։ Վաշինգտոնը որոշել է՝ կատարիր սա: Դա մեկնաբանելն անիմաստ է»,- գրել է Կարասինը:

Նշենք, որ օրերս Կարասինն իր Telegram-յան ալիքում գրառում էր արել և «Ժնևյան քննարկումների» հետաձգումը կապել ԱՄՆ-ի ոչ խաղաղ նպատակների հետ` հայտարարելով անկայունության մասին։ Ըստ Կարասինի՝ Հարավային Կովկասի գլխին նոր ամպ է կախվելու: Նրա խոսքով, Արևմուտքի կողմնակիցները, Ռուսաստանի հետ առճակատմամբ ոգևորված, բառացիորեն սառեցնում են «Ժնևյան քննարկումների» ձևաչափը, որը հուսալի անվտանգության ցանց էր Հարավային Կովկասի մարտահրավերների համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728