Բաժիններ՝

Հավի լյարդը` սերկևիլով

Բաղադրիչներ

Հավի լյարդ – 300 գ

Սերկևիլ – 1 հատ

Կարմիր սոխ – 40 գ

Կարագ – 30-40 գ

Բուսական յուղ – 30 գ

Աղ, սև պղպեղ և այլ համեմունքներ` ըստ ճաշակի

Բալզամիկ սոուս – 7 գ

Պատրաստման եղանակը

Սերկևիլը լվանալ, հեռացնել միջուկը կտրատել երկարավուն կտորների։

Կարագը հալեցնել և սերկևիլը տապակել 3-4 րոպե։ Տապակած սերկևիլը տեղափոխել առանձին ափսեի մեջ։

Նույն թավայի մեջ լցնել մի քիչ բուսական յուղ և տապակել կարմիր սոխը։

Լյարդը լվանալ, հեռացնել թաղանթները և կտրել միջին չափի կտորներ:

Լյարդը սոխով տապակել ավելացնել աղ ու պղպեղ՝ ըստ ճաշակի, այնուհետև տապակած սերկևիլը լցնել թավայի մեջ։

Լցնել բալզամիկ սոուսը և ավելացնել ձեր սիրած համեմունքները: Խառնուրդը եփել ևս 4-5 րոպե, որպեսզի բոլոր համերն ու բույրերը խառնվեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս