Բաժիններ՝

Մանդարինով կարկանդակ

Բաղադրիչներ

Կաթնաշոռ – 400 գ

Շաքարավազ – 120 գ

Ձու – 2 հատ

Մանդարին – 1-2 հատ

Սպիտակաձավար – 2 ճաշի գդալ

Թթվասեր – 2 ճաշի գդալ

Կարագ – 10 գ

Վանիլային շաքարավազ – 0,5 թեյի գդալ

Փխրեցուցիչ – 0,5 թեյի գդալ

Աղ

Պատրաստման եղանակը

Ձուն հարել շաքարավազի և մի պտղունց աղի հետ, ավեալացնել վանիլային շաքարավազ և նորից հարել։

Այնուհետև ավելացնել թթվասերը։ Հարելուց հետո ավելացնել կաթնաշոռն ու սպիտակաձավարը, խառնել և թողել 15 րոպե, որպեսզի սպիտակաձավարը ուռչի։

Հետո ավելացնել փխրեցուցիչը։

Մանդարինները լվանալ և մանր քերիչով անցկացնել կեղևը։ Քերուկը խառնել կաթնաշոռի խառնուրդի հետ։

Տարան պատել կարագով և լցնել խմորը, հարթեցնել այն և վրան ավելացնել մաքրած մանդարինի կտորները։

Թխել ջեռոցում 180°C ջերմաստիճանում մոտ 30-35 րոպե։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս