Բաժիններ՝

Իրանը վերացնում է երկիր արտարժույթի ներմուծման հարկային սահմանափակումները

Իրանի հարկային ծառայությունը հավանություն Է տվել ֆիզիկական և իրավաբանական անձանց արտարժույթի ներմուծման հարկերից ազատելու որոշմանը, որը տարածվում է ինչպես կանխիկ դրամի, այնպես էլ դրամական փոխանցումների վրա:

Հարկային ծառայության շրջաբերականի համաձայն, որը վկայակոչել է Tasnim գործակալությունը, ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է երկիր ներմուծել ցանկացած քանակի թղթադրամ՝ մուտքի պահին մաքսատանը հայտարարագրելով արժույթը։ Հրամանագրին համապատասխան՝ Իրանի Կենտրոնական բանկը, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը, ոստիկանությունը և համապատասխան այլ հիմնարկություններ պարտավոր են միջոցներ ձեռնարկել արտարժույթի ներմուծումը դյուրացնելու համար։ Սույն կանոնակարգն ուժի մեջ է մտնում ծանուցման օրվանից և գործում է մինչև 2023 թ. հոկտեմբեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728