«Նրանք, ովքեր կասկածում կամ այլ կերպ թուլացնում են բանակը, թող ուշադիր նայեն հայ զինվորի աչքերին». Տարոն Սիմոնյան

Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայոց բանակն ուժեղ է, որովհետև հայ զինվորն արժանապատվությունը գերադասում է կյանքից:

Հայոց բանակը հաղթում է, որովհետև հայ զինվորին ավելի շատ հետաքրքրում է, թե ով է իր կողքին, քան, թե ով է իր դիմաց:

Հայոց բանակն ուժեղ է, որովհետև հայ զինվորը գիտակցում է, որ ինքը գոյություն չունի առանց Հայաստանի:

Հայոց բանակը հաղթում է, որովհետև հայ զինվորն այսօրվա մարտահրավերն օգտագործում է վաղվա ճակատամարտում իր կողքի ընկերոջ հետ Հայաստանի արժանապատիվ

կյանքը երաշխավորելու համար …

Հ.Գ. Նրանք, ովքեր կասկածում կամ այլ կերպ թուլացնում են բանակը, թող ուշադիր նայեն հայ զինվորի աչքերին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031