Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումներն աճել են
Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերին Վրաստան է փոխանցվել 535,3 մլն դոլարի տրանսֆերտ, ինչը ամսական ռեկորդային ցուցանիշ է. մեկ ամսում այսքան գումար երբեք Վրաստան չի փոխանցվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱԲ-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի ցուցանիշը 2,7 տոկոսով բարձր է նոյեմբերի ցուցանիշից:
Դեկտեմբերին ռեկորդային են եղել նաև Ռուսաստանից Վրաստան կատարված տրանսֆերտները: ՌԴ-ից Վրաստան է փոխանցվել 317,3 մլն դոլար, ինչը 0,4 տոկոսով գերազանցում է 2022 թվականի նոյեմբերի ցուցանիշը, իսկ 699,2 տոկոսով բարձր է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
2022 թվականի դեկտեմբերին ամենաշատ դրամական փոխանցումներ արած 10 երկրների ցանկը.
Ռուսաստանի Դաշնություն՝ 317,3 մլն դոլար,
Իտալիա՝ 43,2 մլն դոլար,
ԱՄՆ՝ 34,3 մլն դոլար,
Հունաստան՝ 20,7 մլն դոլար,
Իսրայել՝ 19,1 մլն դոլար,
Գերմանիա՝ 17 մլն դոլար,
Ղազախստան՝ 12,9 մլն դոլար,
Ղրղզստան՝ 10,7 մլն դոլար,
Թուրքիա՝ 9,2 մլն դոլար,
Իսպանիա՝ 5,2 մլն դոլար։