ՀՀ նախագահը և Էստոնիայի վարչապետն անդրադարձել են անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի

Աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ:

Հանդիպմանը բարձր է գնահատվել երկու երկրների միջև տարբեր ուղղություններով ձևավորված սերտ համագործակցությունը: Քննարկվել է մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացության, առևտրատնտեսական ոլորտներում կապերի սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կողմերն անդրադարձել են նաև անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի, ընդգծել կայուն և երկարատև խաղաղության հաստատման կարևորությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031