Բաժիններ՝

Մանուէլ Պետրոսյանը երրորդ անընդմեջ հաղթանակ է տոնում Հայաստանի առաջնությունում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի տղամարդկանց առաջնության երրորդ տուրի պարտիաները:

Այս տուրում հաղթանակ տոնեցին միայն երկու շախմատիստները` Արամ Հակոբյանը գերազանցեց Արմեն Բարսեղյանին, Մանուէլ Պետրոսյանը` Մամիկոն Ղարիբյանին:

Պետրոսյան-Սարգսյան, Հարությունյան-Հովհաննիսյան, Անդրիասյան-Տեր-Սահակյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Այժմ առաջնության միանձնյա առաջատարը բացարձակ արդյունքով Մանուէլ Պետրոսյանն է, ով 3 հնարավորից ունի 3 միավոր: 2,5 միավոր ունի Արամ Հակոբյանը և 2-ական միավոր են վաստակել Տիգրան Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Հունվարի 16-ին կկայանա առաջնության 4-րդ տուրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս