Թուրքիայում բնակարան գնած ռուսների ու ուկրաինացիների թիվն աճել է պատերազմի հետևանքով

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի ու Ուկրաինայի քաղաքացիները ավելի շատ են սկսել գնել անշարժ գույք Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ 2022-ի հունվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիայում օտարերկրացիներին վաճառված գույքերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.389-ով և կազմել 61.741։

11-ամսյա ժամանակահատվածում Թուրքիայում ամենաշատ բնակարան գնած օտարերկրացիների ցանկում առաջին եռյակում են հայտնվել Ռուսաստանի, Իրանի և Իրաքի և Ուկրաինայի քաղաքացիները։

Եթե 2021թ-ի մարտ-նոյեմբեր ամիսներին գնել էին շուրջ 3975 բնակարան, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում ռուսները գնել են արդեն 19.921 բնակարան:

Աճել է նաև Ուկրաինայի քաղաքացիների կողմից ձեռք բերված բնակարանների թիվը:

2021թ-ի փետրվարին, երբ պատերազմը սկսվեց, ուկրաինացիները Թուրքիայում 111 տուն գնեցին։ Պատերազմից հետո վաճառքներն արագորեն աճեցին՝ հունիսին հասնելով 301-ի։

2021-ի մարտ-նոյեմբերին 946 տուն գնած ուկրաինացիներն այս տարվա նույն ժամանակահատվածում Թուրքիայում արդեն գնել են 2055 տուն։

Տեսանյութեր

Լրահոս