Ադրբեջանի և Իտալիայի պաշտպանության նախարարները համագործակցության արձանագրություն են ստորագրել

Հունվարի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոյի գլխավորած պատվիրակության հետ։

Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:

Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության բնագավառներում Ադրբեջանի և Իտալիայի միջև համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նախարարները ստորագրել են կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցության մտադրության վերաբերյալ արձանագրություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031