«Դրսում ապրելով՝ ռուս խաղաղապահներին մեղադրելը հեշտ է». Ռուբեն Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Արցախ։ Շրջափակման մեկ ամիս». Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում միջազգային լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը հարց ուղղեց Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին. «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն տեսակետի հետ, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում իրենց պարտականությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության հանդեպ»։
Պատասխանելով հարցին, Ռուբեն Վարդանյանը նշեց.
«Ես չեմ ուզում մեկնաբանել քաղաքական գործչի խոսքերը և ուղղակի կառաջարկեմ, եթե նման կարծիք կա, ապա գալ և մեր կողքին կանգնել և տեսնել, թե որքան մեծ դեր է ռուս խաղաղապահը խաղում այսօրվա իրավիճակում։ Ռուս խաղաղապահների մոտ իսկապես ծանր վիճակ է։ Իհարկե, մենք կուզենայինք և կարծում ենք՝ դրա հնարավորությունը կա, որպեսզի ռուս խաղաղապահների մոտ ավելի հստակ ու երկարաժամկետ լինի իրենց մանդատը և ավելի մեծ անձնակազմ լինի Արցախում ներկայացված։ Իրենք չլինեին, կարող է մենք այսօր այստեղ ավելի վատ իրավիճակում լինեինք, դրա համար քննադատելը շատ հեշտ է՝ դրսում ապրելով»,- նշեց Ռուբեն Վարդանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում