Արտահանումը Թուրքիայից Իսրայել ռեկորդային աճ է գրանցել

Թուրքիայի արտահանողների խորհրդից (ԹԱԽ-TİM) հայտնում են, որ 2022թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Իսրայել կատարված արտահանման ծավալները կազմել են 6 մլրդ 111 մլն դոլար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այդ ցուցանիշը 2021թ. համեմատ աճել է 11․9 տոկոսով կամ 650 մլն 523 հազար դոլարով։ Իսկ Իսրայելից կատարված արտահանումների մեջ Թուրքիայի մասնաբաժինը կազմում է 2․6%։ Նշված ժամանակահատվածում Թուրքիայի արտաքին առևտրի ցանկում Իսրայելը 10-րդ տեղում է։

Արտահանման ամենամեծ բաժինը կազմում է պողպատը, որին հաջորդում են քիմիական նյութերն ու արտադրանքը, ավտոմոբիլային արդյունաբերությունը, հագուստի և այլ պատրաստի ապրանքի արտահանումը։

Տեսանյութեր

Լրահոս