«Լավ կլիներ, որ ասուլիսին պատրաստվելուց առաջ համապատասխան տեղեկությունները ճշտեր երկրի թիվ մեկ պաշտոնյան. անլուրջ է այս ամենը». Թովմասյան

Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետը չի տիրապետում իրավիճակին։
Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած իր ասուլիսի ժամանակ հայտարարեց. «2022թ.-ի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական վերջին սադրանքի և 2020թ.-ի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող անձանց վայրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են»:

Ցավում եմ, որ երկրի վարչապետը չի տիրապետում նման կարևոր տեղեկության կամ իմիտացիա է անում, թե ամեն հարցով զբաղվում է:
Իրականում 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած համարվող մոտ 200 անձանց որոնողական աշխատանքները դադարեցվել են դեռևս 2022 թվականի հունվար ամսից: Դադարեցվել է Ադրբեջանի միակողմանի որոշմամբ:

Այս հարցը բազմիցս քննարկել եմ նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի իմ գործընկերների հետ, ինչպես նաև տասնյակ ահազանգեր եմ ուղարկել աշխարհի տարբեր կառույցների և կենտրոնների, որոնք զբաղվում են մարդու իրավունքների հարցերով:
Առ այսօր որևէ դրական տեղաշարժ չկա:

Լավ կլիներ, որ ասուլիսին պատրաստվելուց առաջ համապատասխան տեղեկությունները ճշտեր երկրի թիվ մեկ պաշտոնյան. անլուրջ է այս ամենը»:

Տեսանյութեր

Լրահոս