Ղարաբաղում խաղաղապահներին ՄԱԿ ԱԽ մանդատի տրամադրման համար 2 կողմի համաձայնությունն է պետք․ Պեսկով
Կրեմլը հայտնել է, որ Հայաստանի ղեկավարության առաջարկը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ, քննարկվում է Մոսկվայի և Երևանի միջև աշխատանքային մակարդակով, սակայն խնդրի լուծման համար անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի համաձայնությունը։
Լրագրողների խնդրանքով նա մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Երևանը չի բացառում, որ կարող է դիմել ՄԱԿ ԱԽ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների մանդատի հարցով։
Պեսկովն ասել է. «Կան մշտական շփումներ՝ տարբեր մակարդակներով, իհարկե, այս թեման մի քանի անգամ եղել է օրակարգում։ Բայց պարզ է, որ ցանկացած բան կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ»։