Իրավիճակի հանգուցալուծման համար անհրաժեշտ են ավելի կտրուկ գործողություններ և ավելի կենսունակ գործիքակազմ. Աբրահամյան
Արցախի «Արդարություն» խմբակցության երիտթևի ղեկավար Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շրջափակում`օր 31-րդ։
Արցախի շուրջ օղակը գնալով ավելի է սեղմվում։Արցախցիների հանդեպ իրականցվում է հրեշավոր և անմարդկային բռնաճնշումներ։Ժողովուրդը չի կարող նման պայմաններում հավերժ մնալ շրջափակման մեջ և չտեսնել ապաշրջափակմանը ուղղված դրական առաջընթաց։
Տեսնում ենք,որ միջազգային կառույցները սահմանափակվում են միայն հայտարարություններով և նրանց կողմից չկա ռեալ ճնշում ադրբեջանի վրա։
Իրավիճակի հանգուցալուծման համար անհրաժեշտ են ավելի կտրուկ գործողություններ և ավելի կենսունակ գործիքակազմ»։