
Արցախի ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացի ձևաչափը

Արցախի ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացի ձևաչափը: Այս մասին փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով.
Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։
Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով:
Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – ասվում է հաղորդագրությունում: