«Մեզ իրականություն է պետք՝ երկաթե բռունցքով, այլ ոչ թե հեքիաթ, որի հերոսներն իրականությունից անտեղյակ բախտախնդիր պատահականություններ են …»․ Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա մի իրականություն է, որը շատ նման է հեքիաթի: Իսկ հեքիաթը երևկրագնդի վրա ապրող մի հինավուրց ժողովրդի մասին է, որը ժամանակին ունեցել է ծովից-ծով հայրենիք, աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեություն, ունեցել է հրաշալի զորավարներ, հանրհռչակ գիտնականներ ու արվեստի գործիչներ, ստեղծել է շատ ու շատ մնայուն արժեքներ…

Սակայն այդ ամենն ունենալով հանդերձ, նա դժվարությամբ ստեղծածը հաճախ է կորցրել բավականին հեշտությամբ…

Եվ գիտե՞ք ինչու… Որովհետև այդ ժողովուրդն ավելի շատ հավատացել է հեքիաթի, քան իրականության…

Հ.գ.-Մեզ իրականություն է պետք՝ երկաթե բռունցքով, այլ ոչ թե հեքիաթ, որի հերոսներն իրականությունից անտեղյակ բախտախնդիր պատահականություններ են …»։

Տեսանյութեր

Լրահոս