Բաժիններ՝

Գյումրիում ոստիկանությունը բերման ենթարկեց ՌԴ 102-րդ ռազմաբազայի ճանապարհի փակման ակցիայի մասնակիցներին

Գյումրիում ոստիկանները ցրեցին «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության կողմից ՌԴ 102-րդ ռազմաբազայի մոտ նախատեսված հավաքը, ավելի քան վեց տասնյակ մարդ բերման երնթարկվեց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը, ինչպես նախապես հայտարարել էր, հունվարի 8-ին փորձել էր փակել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա տանող ճանապարհը՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտակայքում:

Նախաձեռնողները նշում էին, որ «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» խորագրով հավաքի նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ պահանջել Բերձորի (Լաչինի) միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունն ստանձնած ռուսական խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը։

ՀՀ ոստիկանության աշխատակիցները ավելի վաղ փակել էին Կարսի խճուղուց դեպի ՌԴ 102-րդ ռազմաբազա տանող ճանապարհը և երբ «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի կողմնակիցները Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի մոտից քայերով շարժվեցին դեպի բազա տանող հատված, ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին՝ հիմնականում տղամարդկանց, բերման ենթարկեցին հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս