«Ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ ցանկացած սադրանք բխում է թուրք-ադրբեջանական շահերից». Էդուրադ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Դուք ոչ թե հակառուսական եք, այլ՝ պրոթուրքական։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի դեմ ցանկացած սադրանք բխում է թուրք-ադրբեջանական շահերից։

Նման գործողություններն անթույլատրելի ու դատապարտելի են։

Դա ուղիղ հարված է նախ և առաջ ՀՀ անվտանգային շահերին։

Կրկնակի դատապարտելի է ռեժիմի պասերով խաղերը սրանց հետ։

Նիկոլ, ինչու՞ ձայն չես հանում։

Դուք էիք հայտարարում, որ «ամենից պրոռուսական իշխանություն եք»։

Դուք ոչ պրոռուսական եք, ոչ էլ առավել ևս ՝պրոհայկական։

Դուք պրոթուրքական ռեժիմ եք ու վերջ։

Վաղն Էրդողանին ու Ալիևին պետք լինի, դուք ու ձեր «հաճախորդները» կդառնաք նորից «պրոռուսական»»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031