Եվ կրկին՝ ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ու նրա հետ ենթադրյալ փոխկապակցված անձանց մասին

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում խոսել է դեռևս 1.5 տարի առաջ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) ուղարկված գրությունից:

«Ավելի քան մեկուկես տարի առաջ ԱԱԾ գրություն էինք ուղարկել: Հերթական անգամ պարզվեց՝ մենք ճիշտ էինք:

Ինչպես հայտնի է, ՅՈԻՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ-Հաթինգը, ըստ տարածված լուրերի, լրտեսություն է արել հօգուտ Մեծ Բրիտանիայի և թշնամական Ադրբեջանի։

Կոչ ենք անում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը՝ քննության առնել Մ․ Քլարկ-Հաթինգի հնարավոր կապերը Եվրասիա համագործակցության հիմնադրամի Մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանի և սորոսականներ Դանիել Իոաննիսյանի ու Արթուր Սաքունցի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակության ողջամիտ կասկածի շրջանակներում»,- գրել էր Նարեկ Մալյանը:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա մարտին տեղեկություն տարածվեց ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի վերաբերյալ առ այն, որ նա Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի համար լրտեսություն է արել: Դատախազությունը այս առնչությամբ ուսումնասիրություն սկսեց, իսկ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի հայաստանյան պաշտոնավարումը դադարեցվել է, քանի որ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել Քլարկ-Հաթինգի` իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատաոճը։

Եվ թեպետ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն ասել էր, որ Մարին Քլարկ-Հաթինգի հասցեին մեղադրանքներն անհիմն են, վերջինս մարտի 8-ին հապճեպ հեռացել էր Հայաստանից:

Տեսանյութեր

Լրահոս