«Նոր Արեշ» պոլիկլինիկա»-ն կմիանա «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնին. օպտիմալացում կլինի

Քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ավագանու նիստի ժամանակ ներկայացրեց «Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու հարցը:

Նա նշեց, որ շենքը ստեղծված օրվանից չի վերանորոգվել, հիմնանորոգման, սեյսմիկ ամրացման անհրաժեշտություն կա:

Անդրադառնալով շենքի ճակատագրին, բուժանձնակազմի ապագային՝ Գևորգ Սիմոնյանն ասաց. «Բուժանձնակազմի ապագան շատ լուսավոր է լինելու: Տեղափոխվելու են նոր, արժանի պայմաններ:

Օպտիմալացում կլինի միայն ադմինիստրատիվի մասով: Իսկ շենքի ճակատագիրն ավագանին է որոշելու, ոչ թե ես: Ծառայությունը 500 մետր այն կողմ է տեղափոխվելու՝ ավելի ժամանակակից կենտրոն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930