«Փաշինյանն է Եռաբլուրը մեծացրել, չի մտնելու այնտեղ, երեխեքի՝ այնտեղ լինելու հրամանն էլ է նա տվել»
«Եռաբլուրը որ մեծացել է, հենց Նիկոլ Փաշինյանի շնորհքն է: Ինքն իրավունք չունի Եռաբլուրում լինելու: Իր համար մենք միշտ այնտեղ ենք լինելու, ինքն այնտեղ ընդհանրապես չի գալու ու պատասխան է տալու այդ 5 տուժածների համար: Մենք հասնելու ենք դրան:
Մենք այստեղից տեղ չենք գնալու: Այնքան ենք գնալու-գանք, մինչև հարցը լուծում ստանա»,- Քննչական կոմիտեի մոտ ակցիայի ժամանակ ասաց սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» զինվորական պանթեոն փակելու համար բռնության ենթարկված ծնողներից մեկը:
Նրա խոսքով՝ իրենց բռնության ենթարկելու հրամանը հենց Նիկոլ Փաշինյանն է տվել:
«Ինքը, մեր երեխեքը որ հիմա Եռաբլուրում են, էդ հրամանն էլ է տվել: Ինքը դեռ չգիտի, բայց պատասխան է տալու: Ինքը մտածում է՝ սառավ, էլ ծնողները չեն հավաքվում: Չէ, այդպես չի լինելու: Ինքը քանի կա, մենք էլ կանք: Ինքը թող հասկանա, որ մեզ չի կարող հեշտ կոտրել: Իսկ մեր մայրերին այդպես վերաբերվելու համար ուրիշ ձևով են պատասխան տալու: Իրենք պետք է հասկանան՝ հերոսների մայրերի հետ չէր կարելի նման կերպ վարվել»,- ասաց Զոհված զինծառայողի հայրը: