Սուրեն Գրիգորյանը՝ Մաշտոցի պողոտայի խցանումների պատճառի մասին

«Մեր քաղաքացիները նկատած կլինեն, որ ամանորյա լուսավորության աշխատանքների իրականացման ընթացքում հաճախ որոշ փողոցներ կամ առանձին գծեր փակվում են, և ամենաշատ դժգոհությունն առաջացրել է Մաշտոցի պողոտայում խցանումներից, որոնք առաջանում են երթևեկության սահմանափակման պատճառով: Ուզում եմ տեղեկացնել, որ փորձում ենք աշխատանքները կազմակերպել ավելի ուշ, անգամ գիշերային ժամերին, բայց այդ լոկացիայում քանի որ աշխատանքը կապված է ծառերի հետ, տեսանելիության մեծ խնդիր կլինի ուշ ժամի»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝  հայցելով քաղաքացիների ներողամտությունը՝ հույս հայտնելով, որ սպասումները կարդարանան, երբ կտեսնեն ամանորյա զարդարման աշխատանքի արդյունքը:

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս