Բաժիններ՝

Սննդաբանը նշել է քաղցրից հրաժարվելու հետևանքները

Բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան պատմել է, թե ինչպես է քաղցրավենիքից լիակատար հրաժարումն ազդում օրգանիզմի վրա։ Հետևանքների մասին հայտնում է RT-ն։

Ըստ փորձագետի՝ խոսքը գնում է այն աղանդերների մասին, որոնք շաքարավազ են պարունակում: Եթե ​​հրաժարվենք նման քաղցրեղենից, ապա մեր օրգանիզմին մեծ լավություն արած կլինենք, նշել է բժիշկը։ Հատկապես ուշադիր պետք է լինեն ավելորդ քաշ, շաքարախտ և գլյուկոզայի անհանդուրժողականություն ունեցող մարդիկ:

«Եթե մենք պարզապես հրաժարվենք քաղցրավենիքից, տորթերից, շաքար չլցնենք սուրճի մեջ, ոչինչ չի ստացվի, քանի որ նույն ածխաջրերը կստանանք հացից, հացահատիկից, բանջարեղենից, մրգերից»,- ասել է Սոլոմատինան։

Բժշկի խոսքով, եթե անգամ ածխաջրերն ամբողջությամբ բացառեք սննդակարգից, մրգերն ու բանջարեղենը որոշ ժամանակով կփոխհատուցեն օրգանիզմում դրանց պակասը։

Կարդացեք նաև

Ավելի վաղ դիետոլոգ, էնդոկրինոլոգ Նատալյա Լազուրենկոն հայտարարել էր, որ ալկոհոլը, տրանսճարպերը, տապակած և քաղցր մթերքները խաթարում են ուղեղի աշխատանքը։ Բացի այդ, ալկոհոլը նվազեցնում է նեյրոնների ակտիվությունը, հրահրում է տրամադրության վատթարացում և դեպրեսիա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս