Քվենտին Տարանտինոն մտադիր է սերիալ նկարահանել 2023 թվականին
Ամերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտարարել է հեռուստասերիալ նկարահանելու մտադրության մասին։ Այս մասին նա հայտարարել է իր «Մտորումներ կինոյի մասին» գրքի թողարկմանը նվիրված մամուլի շրջագայության շրջանակներում, հայտնում է Variety-ն։
Կինոռեժիսորը որոշել է չհրապարակել առաջիկա նախագծի մանրամասները, սակայն նշել է, որ շոուն, որի արտադրությունը նա ցանկանում է սկսել 2023 թվականին, բաղկացած է լինելու ութ դրվագից։ Սերիալի սցենարային գիծը, ինչպես նաև դերասանական կազմը դեռևս անհայտ է։
2005 թվականին Տարանտինոն աշխատել է «C.S.I. Հանցագործության վայր» նախագծի երկու սերիաների ստեղծման վրա։ Բացի այդ, նա նկարահանել է «Շտապ օգնություն» սերիալի առաջին սեզոնի մեկ դրվագ 1994 թվականին։
Ավելի վաղ կինոռեժիսորը նշել էր հինգ ֆիլմ, որոնք, նրա կարծիքով, լավագույնն են պատմության մեջ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ Randy Holmes/ABC via Getty Images