Վրաստանը զբոսաշրջությունից ռեկորդային եկամուտ է ստացել

Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության փոխանցմամբ, 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 2,9 միլիարդ դոլարի եկամուտ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Գործակալության տվյալներով, 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին զբոսաշրջությունից ստացված եկամուտը համավարակից հետո առաջին անգամ գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը, և գրանցվել է ռեկորդային ցուցանիշ՝ 2 մլրդ 854 մլն 529.093 դոլար։

2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ զբոսաշրջությունից ստացած եկամուտներն աճել են 183.2 տոկոսով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930