Բա ո՞ր ռուսական տարբերակին կողմ ես, ի՞նչ էիր բանակցում Միշելի ու Մակրոնի հետ օրերով․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը իր տելեգրամյան ալիքում գրում է․ «Բա ո՞ր ռուսական տարբերակին կողմ ես, ի՞նչ էիր բանակցում Միշելի ու Մակրոնի հետ օրերով։

Քո թերթն էր ռուսների ու ռուսական տարբերակի վրա ինչ ասես թափում ու լցնում, դու ու քո քպ-ականներն էիք հրապարակային թշնամություն քարոզում ՌԴ-ի դեմ։

ՔՊ-ն էր ասում ՝ ՌԴ-ն միջանցք է պահանջում, ՌԴ-ն մեզ զենք չի տալիս։

Դու ու քո հաճախորդներն էիք դրա հեղինակը, Փաշինյան։

Հիմա ԱԺ-ում ասում ես՝ ո՞վ դեմ է ռուսական տարբերակին, թիղ խոսի։

Ու ՔՊ-ն ձայն չհանեց։

Այդպես ձայնազուրկ եք դուք։

Դուք նույնիսկ հաճախորդի կարգավիճակ էլ չունեք։

Ես ասում եմ՝ ցանկացած տարբերակ, որը փակում է Արցախի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման պատուհանն անընդունելի է։

Մնացածը դու «ջոկի», ի՞նչ ես ստորագրելու։

Հ.Գ. Ասում էի չէ՞՝ նիկոլիզմի հակառուսականությունից մինչեւ հպատակվել մի «կրեմլյան կլիզմա» է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930