Բաժիններ՝

Զինված ավազակային հարձակման փորձ՝ Երևանում. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, դանակով զինված ավազակային հարձակման փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում գլխարկով գլուխը փակած մի քաղաքացի դանակով զինված մտել է Ավան վարչական շրջանի Խուդյակով 220/5 հասցեում գործող «Յուքոմ»-ի սպասարկման գրասենյակ և ակնհայտ այնտեղից փորձել է հափշտակել թանկարժեք բջջային հեռախոսներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հարձակվողին տեղում վնասազերծել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակից, արդարադատության ավագ լեյտենանտ Սարգիս Մկրտչյանը, ով այդ պահին անցնելիս է եղել նշված վայրով, մտել է ներս ու վնասազերծել հանցագործին։

Վերջինս Երևանի բնակիչ՝ 39-ամյա Սահակ Ս-ն է, ով տեղափոխվել է ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղից էլ նրան ներկայացրել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930