
Դահուկորդներ Կատյա Գալստյանը՝ ոսկե, Միքայել Միքայելյանը բրոնզե մեդալ են նվաճել Ֆինլանդիայի միջազգային մրցաշարում

Մրցաշրջանը փայլուն են սկսել ՀՀ դահուկավազքի հավաքական թիմի առաջատարներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը:
Ինչպես տեղեկացնում է armsport,am-ը, Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում Միքայել Միքայելյանը 12 կմ ազատ ոճի մրցատարածությունում 3-րդ տեղն է զբաղեցրել՝ վաստակելով 59.07 վարկանիշային միավոր, առաջատարին զիջելով ընդամենը 12.4 վայրկյան։
Կատյա Գալստյանն էլ հավասարը չի ունեցել 9 կմ ազատ ոճի մրցատարածությունում՝ վաստակելով 80.51 վարկանիշային միավոր: Սա Կատիայի մարզական կարիերայում վաստակած լավագույն միավորն էր: