
Սեբաստիա փողոցում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Նոյեմբերի 13-ին, ժամը 17։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում՝ թաղապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Սեբաստիա և Վեգներ փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Vectra » (վարորդ` Ա. Վ., ծնված 1958 թ.) և «BMW» (վարորդ` Վ. Շ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները. կա արգելափակված քաղաքացի:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Մ․-ին (ծնված 1962 թ.) դուրս են բերել արգելափակումից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և ուղևոր Ս․ Հ․-ին (ծնված 1961 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Գ․ Մ․-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Ս․ Հ․-ն «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: