
«Արարատ-Արմենիա»-ն հաղթեց «Նոա»-ին, «Վան»-ը` «Ալաշկերտ»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 16-րդ և 17-րդ տուրերի շրջանակներում կայացան ևս երկու հանդիպումներ:
Երևանի «Ալաշկերտ»-ը Չարենցավանում մրցեց տեղի «Վան»-ի հետ: Տանտերերին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: «Վան»-ը միակ հաղթական գնդակը խփեց հանդիպման 85-րդ րոպեին:
Օրվա մյուս խաղում «Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիա»-ին: Մրցաշարային աղյուսակի հետնապահ «Նոա»-ն կրկին պարտություն կրեց: «Արարատ-Արմենիա»-ն հաղթեց 2:1 հաշվով: