
Երևանում ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել քանդակագործ Գևորգ Մշեցի Ջավրուշյանը. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ Դավիթի Բեկի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նույն վաշտի պարեկներին են մոտեցել քաղաքացիները և հայտնել, որ Դավիթ Բեկի 89/1 հասցեի դիմաց՝ ավտոմեքենայի մեջ, քաղաքացու ինքնացգացողությունը վատացել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է կայքը, պարեկները ահազանգել են 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, ցավոք, արձանագրել է Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայի վարորդի մահը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։