
«Գահերի խաղի» աստղը կմարմնավորի Օսկար Ուայլդի կնոջը

Էմիլիա Քլարքը կմարմնավորի Օսկար Ուայլդի կնոջը՝ Կոնստանս Լլոյդին՝ Սոֆի Հայդի «Իդեալական կինը» պատմական դրամայում, հայտնում է Variety-ն։
Լլոյդը գրող և ֆեմինիստ էր։ Նա պայքարել է, որ կանայք կարողանան հարմարավետ հագուստ կրել, այլ ոչ «խեղդող վիկտորիանական զգեստներ», նշվում է հրապարակման մեջ:
Կոնստանսն ամուսնացել է Ուայլդի հետ 1884 թվականին: Զույգն ունեցել է երկու որդի։
Էմիլի Քլարքն առավել հայտնի է «Գահերի խաղը» սերիալում Դեյներիս Թարգարիենի դերով։
Պատրաստեց Անի Գաբուզյանը