
Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելի պաշտպանության բանակն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին: Այդ մասին հաղորդել Է Իսրայելի բանակային մամուլի ծառայությունը:
Ինչպես հետեւում Է հաղորդագրությունից, ավիահարվածների թիրախներ են դարձել մշակման ընդգետնյա համալիրի եւ հրթիռների արտադրության օբյեկտները:
Նշվում Է, որ հարվածները պետք Է «վնաս հասցնեն ահաբեկչական կազմակերպության ամրանալու եւ հրթիռներով զինվելու փորձերին»:
«ՀԱՄԱՍ-ն Է կրում այն բանի պատասխանատվությունն, ինչ տեղի Է ունենում Գազայի հատվածում, եւ հենց այդ կազմակերպությունը կհատուցի Իսրայել պետության անվտանգության խախտման համար»,-ընդգծվում Է հաղորդագրության մեջ:
Ավիահարվածներից մի քանի ժամ առաջ պաղեստինյան տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել են չորս հրթիռներ, ճշտում են տեղական ԶԼՄ-ները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: