«Խոշտանգված դիերի վերաբերյալ եզրակացությունները փոխանցվել են իրավապահ մարմիններին». Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ վերջերս Շուշիի հատվածից ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցած հայ զինծառայողների մարմինների նույնականացման աշխատանքներն ընթացքի մեջ են։

«Երբ այդ աշխատանքներն ավարտվեն՝ ես ձեզ տեղյակ կպահեմ։ Երբ ունենանք դեպքեր, երբ կրկնակի անգամ փորձաքննության կարիք կլինի, այդ ժամանակ միանշանակ կդիմենք օտարերկրյա մեր գործընկերների օգնությանը»,- Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Ավանեսյանը։

Ըստ Առողջապահության նախարարի, բոլոր դեպքերի հետ կապված կազմվում են մահվան եզրակացություններ, որտեղ ներգրավվում են խոշտանգման  դեպքերի վերաբերյալ բոլոր մանրամասները։ Արդյունքները հանձնվում են իրավապահ մարմիններին։

«Չեմ կարող մանրամասներ ու թիվ հրապարակել, թե քանի դի է խոշտանգված եղել, այդ բոլոր հարցերն ուղղեք համապատասխան մարմիններին»,- հավելեց Անահիտ Ավանեսյանը։

Կարդացեք նաև

Նրա փոխանցմամբ՝ սեպտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի հարձակման արդյունքում, վիրավորում ստացած զինծառայողների փոքր հատվածն ունի շարունակական բուժման կարիք, խոսքն ինչպես կրկնակի փոքր վիրահատությունների, այնպես էլ՝ վերականգնողական բուժօգնության մասին է։

«Թիվ չեմ կարող նշել, որովհետև նրանք տարբեր բժշկական կենտրոններում անցնում են իրենց վերականգնումը»,- եզրափակեց Անահիտ Ավանեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930