
Կուտականի ուղղությամբ հայ զինծառայողի դիտարկվող մեկ դիակ կա. ԳՇ պետ

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ասել է, որ Կուտականի ուղղությամբ հայ զինծառայողի դիտարկվող մեկ դիակ կա:
«Անօդաչու թռչող սարքով դիտարկել ենք, դա գտնվում է հակառակորդի դիրքի մատույցներում: Այնտեղ մտնելու թույլտվություն դեռևս հակառակորդը չի տվել: Տեսնում ենք միայն այդ դիակը այս պահին»,- նշել է ԳՇ պետը: