Մենք նույնպես պետք է ոտքի կանգնենք ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անհնար է առանց հուզմունքի հետևել Ստեփանակերտի հանրահավաքին։ Վերջապես անձամբ իմ մեջ հույսեր արթնացան, որ ամեն ինչ դեռ կորած չէ։

Արցախցիները ցույց են տալիս, որ կա նաև հայի արժանապատիվ, պայքարող տեսակը և որ տարբեր արմենգրիգորյան- դավաճաններ բացառություններ են։ Իսկ ինչ պետք է անենք մենք՝ հայաստանցիներս։ Միայն ու միայն մեկ բան՝ ինչպես Արցախը, մենք նույնպես պետք է ոտքի կանգնենք ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի, սրբենք տանենք դավաճան իշխանությանը և վերականգնենք Հայաստանի և Արցախի արժանապատվությունն ու պետականությունը։ Հապաղելը ոչ միայն երկչոտություն կդիտարկվի, այլև․․․

Հ․Գ․ Պատկերացնում եմ թե ինչպիսի ատելությամբ են լցված Արցախի հանրահավաքի նկատմամբ ճիվաղն ու նրա «բարեկիրթ» գործընկերը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31