«Այս կարգի էժանագին քարոզչական հնարքներ, միայն թե Ստեփանակերտի ցույցի մասին ինֆոն ցրեն». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որ ասում եմ՝ նիկոլական քարոզչամեքենան հիստերիայի մեջ է, խնդրեմ, վառ օրինակ. Իշխան Սաղաթելյանը գրել է Ստեփանակերտի ցույցի մասին ու որ նոյեմբերի 5-ին Երևանում էլ է ցույց լինելու… Գրառման տակ՝ 600 ծաղրական զմայլիկ («հա-հա»)…

Բացեցի տեսնեմ, թե ովքեր են։

Պարզվեց, որ գրառումը ծիծաղելի է թվացել Դոնգ Վայ Լային, Հույ Վու Տունին, Թանհ Հույեն Տռանին և էլի մի քանի հարյուր վիետնամացի «օգտատիրոջի»։ (Եթե չգիտեք, ապա կայքեր կան, որտեղ կարելի է պատվիրել վիետնամացի, պակիստանցի, նիգերիացի և մի շարք այլ երկրների օգտատերերի մի քանի հարյուր կամ հազար լայք պատվիրել)…

Այ այս կարգի էժանագին քարոզչական հնարքներ, միայն թե Ստեփանակերտի ցույցի մասին ինֆոն ցրեն»։

Որ ասում եմ՝ նիկոլական քարոզչամեքենան հիստերիայի մեջ է, խնդրեմ, վառ օրինակ. Իշխան Սաղաթելյանը գրել է Ստեփանակերտի ցույցի…

Posted by Կարեն Վրթանեսյան on Sunday, October 30, 2022

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31